Մեր մասին
Հեքիաթներ յուրաքանչյուր փոքրիկի համար, որտեղ գլխավոր հերոսը հենց ինքն է։
Մեր պատմությունը
Ողջո՛ւյն։ Մենք Քրիստինեն և Ռիման ենք՝ «Ոսկեթելիկ» նախագծի հիմնադիրները, ինչպես նաև քույրեր, ովքեր իրենց կյանքը նվիրել են լեզվին ու մանկավարժությանը։
Լինելով հայոց լեզվի ու գրականության մասնագետ ու մանկավարժ-մեթոդիստ՝ մենք միավորել ենք մեր մասնագիտական փորձառությունն ու անսահման սերը երեխաների նկատմամբ։ Այսպես ծնվեց «Ոսկեթելիկը»՝ անհատականացված հեքիաթներ ստեղծելու տեսլականով, որտեղ յուրաքանչյուր երեխա դառնում է իր սեփական պատմության գլխավոր հերոսը։ Մենք հավատացած ենք, որ երեխաների անկեղծ ժպիտից ու ուրախությունից ավելի թանկ նվեր չկա։ Հենց այս համոզմունքով, բառ առ բառ ու մեծ սիրով էլ կերտում ենք մեր յուրաքանչյուր գիրքը։
Հեքիաթներ յուրաքանչյուր փոքրիկի համար, որտեղ գլխավոր հերոսը հենց ինքն է։
Պատվիրել Instagram-ով